«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան որոշել է փոխել գործակալին։
Հիմա 18-ամյա ֆուտբոլիստի շահերը ներկայացնելու է ոչ թե Մուսա Սիսոկոն, այլ Ջոնաթան Բարնեթը։
Գործակալը, որը հայտնի է Գարեթ Բեյլի հետ համագործակցությամբ, հաստատել է, որ ֆրանսիացին դարձել է իր հաճախորդը։
«Մտադիր ենք նրա ընտանիքի հետ միասին աշխատել։ Այդ խաղացողի համար շրջապատը շատ կարևոր է»,- Բարնեթի խոսքերն է փոխանցում AS-ը։