«Լիվերպուլը» պլանավորում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել պաշտպանության կենտրոնը։
Ինչպես հաղորդում է Express-ը՝ ակումբի երկու տարբերակ է դիտարկում «Լայպցիգից»։ Դայոտ Ուպամեկանոյի ծառայություններով մերսիսայդցիներն արդեն վաղուց են հետաքրքրվում, իսկ հիմա հետևում են նաև Իբրահիմ Կոնատեին։
22-ամյա Ուպամեկանոն ընթացիկ մրցաշրջանի 14 խաղում մեկ գոլ է խփել։ Իսկ 21-ամյա Կոնատեն 9 խաղում է դարձել մեկ գոլի հեղինակ։