«Պարի Սեն Ժերմենը» դիտարկում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը գնելու հնարավորությունը 2021 թվականի ամռանը, հաղորդում է ESPN-ը։
Հաղորդվում է, որ թիմի հարձակվող Նեյմարն ու սպորտային տնօրեն Լեոնարդոն այս տարվա ամռանը քննարկել են Մեսսիի հավանական տեղափոխությունը փարիզյան թիմ, երբ արգենտինացին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից»։ Նրանք դեռևս չեն հրաժարվել այս մտքից։
Տրանսֆերին կարող է խոչընդոտել աշխատավարը, որը կարող է ստանալ Մեսսին՝ մինչև 60 միլիոն եվրո տարեկան։ Այս դեպքում արգենտինացին ավելի շատ կվաստակի, քան Նեյմարը (36 միլիոն) և Կիլիան Մբապեն (20 միլիոն)։
Ամեն դեպքում, փարիզյան թիմի համար առաջնահերթություն է համարվում Նեյմարի և Մբապեի հետ պայմանագրերի երկարաձգումը։
Մեսսիի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Հունվարից արգենտինացին կարող է բանակցել այլ ակումբների հետ։