«Նապոլին» նոր պայմանագիր է առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Նշվում է, որ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Գատուզոն նեապոլյան ակումբը գլխավորում է 2019 թվականից: Նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2021 թվականին:
Հավելենք, որ 42-ամյա մասնագետի գլխավորած թիմը ընթացիկ մրցաշրջանումվաստակել է 17 միավոր և կիսում է 4-6 հորիզոնականները: