Միլանի «Ինտերը» շուտով ձեռք կբերի սլովենական «Կոպերի» 15-ամյա հարձակվող Էնեյ Մարսետիչին: Այս մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան:
Հաղորդվում է, որ հարձակվողի դիմաց միլանյան ակումբը 500. 000 եվրո կվճարի:
Սլովենացու երեք տարվա պայմանագիր է ստորագրվելու: Նա համարվում է Եվրոպային ամենատաղանդավոր պատանիներից մեկը:
Հավելենք, որ Մարսետիչը Սլովենիայի Մ17 կազմում երեք հանդիպման է մասնակցել: