«Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը վերսկսում է մարզումները թիմի հետ։
Cope-ի փոխանցմամբ՝ ուրուգվայցին ապաքինվել է կորոնավիրուսից։ Նրա թեստի պատասխանը բացասական է եղել։ Վաղվանից Սուարեսը կվերսկսի մարզումները ընդհանուր խմբի հետ։
Սուարեսը «Աթլետիկոյի» 4 հանդիպում է բաց թողել Չեմպիոնների լիգայում ու Լա լիգայում, սակայն կարող է մասնակցել հաջորդ տուրում կայանալիք «Վալյադոլիդի» դեմ խաղին։
33-ամյա հարձակվողը 5 հանդիպման է մասնակցել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ու 6 գոլ է խփել։