«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Կարլես Տուսկետսը խոստովանել է, որ ակումբը պետք է ազատվի Լիոնել Մեսսիից, տեղեկացնում է RAC1-ը:
«Տնտեսական խնդիրներին լուծումներ են պետք: Ես կարծում եմ, որ Մեսսին պետք է հեռանա կատալոնական ակումբից:
Եթե ամռանը նրա վաճառվեր, ապա մեր ակումբը կլուծեր իր առջև կանգնած մի շարք ֆինանսական խնդիրներ»,- ասել է Տուսկետսը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրություններն անցկացվելու են 2021 թվականի ապրիլին: