«Կրասնոդարի» ֆրանսիացի կիսապաշտպան Ռեմի Կաբելան վստահ է, որ ակումբը կարող է հաղթել Եվրոպա լիգան, տեղեկացնում է Sport 24-ը:
«Ինձ համար շատ կարևոր է, որ շարունակում ենք եվրագավաթային պայքարը:
Մենք պայքարելու ենք Եվրոպա լիգայի գավաթը նվաճելու համար»,-ասել է Կաբելան:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» ՉԼ-ի E խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և իրավունք ստացավ հանդես գալ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում: