«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ ակումբից ամռանը, պնդում է Onda Cero-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ներկա պահին 34-ամյա ֆուտբոլիստը հակված է նրան, որ հեռանա «Ռեալից» ամռանը, երբ լրանա նրա պայմանագրի ժամկետը։
Նա հետաքրքիր առաջարկներ ունի իտալական և անգլիական թիմերից, ինչպես նաև ՊՍԺ-ին։ Այդ իսկ պատճառով էլ Ռամոսը մտածում է հեռանալու մասին։ Սակայն չի բացառվում, որ իրավիճակը կարող է փոխվել ու իսպանացին կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ։
Այս ամենի հետ մեկտեղ, ակումբը նախատեսում է դիմել խաղացողներին աշխատավարձերի նոր կրճատման համար, ինչը կարող է Ռամոսի որոշման վրա ազդել։ Իսպանացին ցանկանում է օգտվել իր լավ մարզավիճակից ու կարիերայում վերջին մեծ պայմանագիրը կնքել։
Ներկա պահին Ռամոսը վնասվածք ունի։ Ընթացիկ մրցաշրջանում նա Լա լիգայում 8 հանդիպման է մասնակցել ու 2 գոլ խփել։