Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Պրեմիեր լիգայի փորձագետներն ու երկրպագուների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ ստացել է հայ կիսպաշտպանը:
Հիշեցնենք, որ Բայրամյանը Socker.ru- ի վարկածով ընդգրկվել էր RPL- ի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: