«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Կիևի «Դինամոյին» հաղթելուց հետո (3:0) նշել է, որ ուրախ է թուրինցիների կազմում խփած իր առաջին գոլով:
«Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Սա իմ առաջին գոլն է «Յուվենտուսի» կազմում: Բայց ես ավելի ուրախ եմ իմ թիմի նվաճումից: Մենք իսկապես ցանկանում էինք լավ ֆուտբոլ ցուցադրել: Պետք է նույն ֆուտբոլը խաղանք նաև «Բարսելոնայում», բայց նախ պետք է կենտրոնանալ թուրինյան դերբիի վրա»-Կիեզայի խոսքերնէ փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ա սերիայի 10-րդ տուրում «Յուվենտուսը» կմրցի «Տորինոյի» հետ: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: