Նիդեռլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ներդրում է արել կանեփի արտադրությամբ զբաղվող Sanity Group ընկերության մեջ, տեղեկացնում է Handelsblatt-ը:
Նշվում է, որ բժշկական նպատակներով արտադրվող կանեփի բիզնեսը բավական մեծ շահույթ է ապահովում ներդրողներին:
Sanity Group ընկերությունը շուրջ 25 միլիոն եվրո ֆինանսավորում է ստացել տարբեր շահառուների կողմից:
Այս ամենին մասնակցում են նաև նախկին ֆուտբոլիստներ Դենիս Աոգոն և Անդրե Շուրլեն:
Հավելենք, որ ընկերության բաժնետեր է հանդիսանում Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսի եղբայրը ՝ Յոնաս Հումելսը: