VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Արարատին»: Հանդիպման ընթացքում թեև թիմերը բազմիցս սպառնացին միմյանց դարպասին, բայց գոլ խփել այդպես էլ չհաջողվեց: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով:
Թիմերն իրենց ակտիվում ունեն 15-ական միավոր ու կիսում են 2-րդ ու 3-րդ տեղերը: «Արարատ-Արմենիան» 2-րդն է, իսկ «Արարատը»` 3-րդը: