«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է իր կազմում տեսնել «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ կատալոնական ակումբը սիրով պատրաստ է բաժանվել 27-ամյա պաշտպանից:
Հիշեցնենք, որ Ումտիտին 2016-ին էր «Լիոնից» տեղափոխվել «Բարսելոնա»:
Հավելենք, որ Ումտիտիի տրանսֆերայի արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո: