«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կիսվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Այաքսի» դեմ խաղի սպասումներով:
«Մենք խաղալու ենք եվրոպական գրանդներից մեկի հետ: Մենք հասկանում ենք, որ խնդիրը բարդ է, բայց մենք գիտենք, թե ինչն է մեզ սպասվում: Մենք ուզում ենք շատ բաների հասնել այս մրցաշարում, բայց նախ պետք է դուրս գալ խմբից, սա ամենակարևորն է:
Մենք դա պետք է նկատի ունենանք և անենք հնարավոր ամեն ինչ հաղթելու համա », — Ռոբերտսոնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Լիվերպուլ» — «Այաքս» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին «Էնֆիլդ» մարզադաշտում, սկիզբը ՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,80 գործակցով, ոչ ոքին՝ 4,20, իսկ «Այաքսի» հաղթանակը՝ 4,35։