ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ ամռանը չի հայտնվի Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է Le Parisien-ը:
Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով «Արքայական ակումբում» ֆինանսական խնդիրներ են ծագել, ինչն այս պահին անհնար է դարձնում Մբապեի տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականին:
Հավելենք, որ ֆրանսիացին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման և դարձել ՝ 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: