Ֆրենկ Լեմպարդը դժվար հանդիպում է սպասում Պրեմիեր լիգայի տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմի» հետ դիմակայությունից:
«Չելսիի» և «Տոտենհեմի» հանդիպումը միշտ էլ կարևոր իրադարձություն է, քանի որ երկու թիմերի միջև ուժեղ մրցակցություն կա, բայց այն, որ երկուսն էլ հիանալի մարզավիճակում են և ցանկանում են առաջնությունը գլխավորել, լրացուցիչ լիցք է տալիս այս հանդիպմանը:
Մենք ծպայքարում ենք առաջին տեղի համար, ուստի միլիոնավոր մարդիկ կհետևեն մեզ: Ես եզրակացություններ չեմ անի այն փաստից, որ նախորդ մրցաշրջանում մենք նրանց երկու անգամ հաղթեցինք: Յուրաքանչյուր մրցաշրջան նոր բան է բերում, իսկ «Տոտենհեմը» շատ ներդրումներ կատարե, ձեռք բերեց նոր խաղացողներ, ուժեղացրեց կազմը, որը նախկինում դժվար թե թույլ կոչվեր: Ակնկալում եմ բարդ հանդիպում. մրցաշրջանի սկիզբը ցույց տվեց, որ նրանք ուժեղ են», — Լեմպարդի խոսքերն է մեջբերում «կապույտների» պաշտոնական կայքը:
«Չելսի»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20։30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Չելսիի» հաղթանակը գնահատում է 2,15 գործակցով, ոչ ոքին՝ 3,60, իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 3,60։