ՌՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում «Տամբովը» մրցակցի հարկի տակ պարտվեց «Ուֆային» (0-4):
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Տիմուր Ժամալետդինովը, մեկ գնդակ էլ խփեցին Վլադիսլավ Կամիլովը և Ֆիլիպ Մռզլյակը:
«Տամբովի» ֆուտբոլիստները 75-րդ րոպեին ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն, Եվգենի Չուպերկան չկարողացավ գրավել Ալեքսանդր Բելենովի պաշտպանած դարպասը: Մեկ 11-մետրանոց էլ խաղավերջում չիրացրին «Ուֆայի» ֆուտբոլիստները:
«Ուֆայի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով փոխարինվեց առաջին խաղակեսի 43-րդ րոպեին: Հյուրերի կազմում խաղադաշտից հեռացվել էր պաշտպան Գրիցայենկոն, որի պատճառով Կարապետյանի փոխարեն խաղադաշտ մտավ մեկ այլ պաշտպան ՝ Չիչերինը:
Մեր ընտրանու մյուս ֆուտբոլիստը ՝ Վարազդատ Հարոյանը «Կրասնոդարի» հետ կայացած խաղում հեռացվել էր խաղադաշտից և այդ պատճառով բաց թողեց այս հանդիպումը: