«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին օգտագործում է՝ որպես Մարտին Էդեգորի ուսուցիչ, հաղորդում է AS-ը։
Առաջիկա շաբաթների ընթացքում Էդեգորը ավելի շատ է ներգրավված լինելու թիմի խաղում։ Մոդրիչը շատ է օգնում նորվեգացուն տեսախցիկների ետևում։
Խորվաթ կիսապաշտպանը կարծում է, որ Էդեգորը մեծ տաղանդ է։ Աղբյուրը գրում է, որ երկու ֆուտբոլիստի մեջ մեծ քիմիա կա։
Հիշեցնենք, որ Մարտին Էդեգորը այս ամառ վերադարձավ «Ռեալ»։