«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում 2-0 հաշվով արտագնա խաղում հաղթեց «Ինտերին»։
Այպիսով, «արքայական» ակումբը 8 խաղի դադարից հետո դարձյալ չոր հանդիպում անցկացրեց՝ անառիկ պահելով սեփական դարպասը։
Վերջին անգամ Զինեդին Զիդանի թիմը չոր հանդիպում էր անցկացրել հոկտեմբերի 4-ին, երբ արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել էր «Լևանտեին»։
Ընթացիկ մրցաշրջանի բոլոր խաղերում «Ռեալի» դարպասը պաշտպանել է Տիբո Կուրտուան։