«Վալենսիայի» ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևը բաց է թողել թիմի մարզումը։
Երեկ ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ թիմի ֆուտբոլիստներից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Ֆուտբոլիստի անունը չէր նշվել։
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Չերիշևը այդ պատճառով է բաց թողել թիմի մարզումը։
Հավելենք, որ ակումբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ վարակված խաղացողի հետ շփում ունեցած ֆուտբոլիստները ևս մեկ թեստ են հանձնել։