«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան բաժանվել է իր գործակալ Մուսա Սիսոկոյից և փնտրում է նորը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Հաղորդվում է, որ 18-ամյա երիտասարդի հայրն արդեն սկսել է նոր գործակալի հետ համագործակցելու աշխատանքները:
Հիշեցնենք, որ Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ: