VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»:
19-րդ րոպեին հոյւրերին առաջ է մղել Ռումյան Հովսեփյանը: 66-րդ րոպեին Գալվաոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Ռադչենկոն հաշիվը դարձրել է 1:2:
Այս խաղից հետո «Ալաշկերտը» միավորների քանակը հասցրեց 15-ի ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ուրարտուն» 14 միավորով 2-րդն է, սակայն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: