«Միլանը» ակտիվորեն հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Նիկոլաս Պեպեի ծառայություններով: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, իտալական թիմը դեռ վստահ չէ, կկարողանա՞ իրեն թույլ տալ նման շռայլություն, քանի որ «զինագործները» կարող են մեծ գումար պահանջել ֆուտբոլիստի համար: