Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի հաղթեց «Արարատ-Արմենիա-2»-ին:
Առաջինը հաշիվը բացել են հյուրերը: Գոլի հեղինակ է դարձել Հակոբ Խաչատրյանը: Րոպեներ անց Աբրահամ Պորտուգալյանը հավասարեցրել է հաշիվը: 67-րդ րոպեին Էրիկ Փիլոյանը գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրել է 2:1: 78-րդ րոպեին Ջեսուկոբիրու Օկոտյեն ձևակերպել է վերջնական հաշիվը` 3-1:
Այս հաղթանակից հետո «Ուրարտու-2»-ը 21 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Արարատ-Արմենիա-2»-ը 5 միավորով նախավերջին տեղում է: