Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղի սպասելիքներով:
«Իհարկե, «Ինտերը» փայլուն կազմ ունի: Բայց առաջին խաղում մենք բնավորություն ցույց տվեցինք, ուղղված էինք մրցակցի դարպասին և փորձեցինք հաղթել: Արդյունքում Ռոդրիգոն գրավեց դարպասը: Կրկին, ծայրահեղ կենտրոնացումը և մտավոր պատրաստվածությունը դեր խաղացին:
Մենք իսկապես շատ ուժեղ խումբ ունենք, բայց դեռ ցանկանում ենք այս խմբում առաջին տեղը գրավել: Դեռ շանս կա: Առայժմ ամեն ինչ կախված է միայն մեզանից, ուստի պետք է աշխատել:
Մենք արդեն հիանալի հանդիպում ենք անցկացրել այնպիսի ուժեղ թիմի դեմ, ինչպիսին «Ինտերն» է: Ընդհանուր առմամբ, մեր թիմը առաջիկայում միայն առաջընթաց կգրանցի», — Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ինտերի» հաղթանակը գնահատում է 2,25 գործակցով, ոչ ոքին՝ 3,70, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,30։