ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանում հանգրվանած արցախցի երեխաների համար միջոցառումների շարքը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՀՖՖ ներկայացուցիչներն ու կանանց Հայաստանի ազգային հավաքականի անդամներն այցելել էին Ծաղկաձորում գտնվող Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հանգստյան տուն, որտեղ ժամանակավորապես հանգրվանած արցախցի ընտանիքների երեխաների հետ անցկացրին տարբեր խաղեր։
Արցախցի երեխաները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ստացան նաև նվերներ՝ հագուստ, գնդակներ, գրենական պիտույքներ։
Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի պատրաստած տեսանյութում։