ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» Կիևում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Դինամոյի» դարպասը: Հյուրերի կազմում հաշիվը բացեց Դեստը, ևս երկու գոլ իր հաշվին գրանցեց Մարտին Բրայթուայթը: 92-րդ րոպեին Գրիզմանը հաշիվը դարձրեց 4:0:
Տեսանյութն՝ այստեղ:
Խմբի մյուս խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ֆերենցվարոշին»: Առաջինը հաշիվը բացեցին հյուրերը: Մինչև ընդմիջման գնալը Ռոնալդուն խփեց պատասխան գոլը, իսկ 92-րդ րոպեին Մորատան դարձավ հաղթական գոլի հեղինակ:
Տեասնյութն՝ այստեղ:
Խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր: Կատալոնյան թիմն ունի 12, իսկ թուրինյան թիմը 9 միավոր: