Ֆուտբոլի Արգենտինայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Ատլետիկո Ուրականը» արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Վելեզ Սարսֆիլդի» հետ: Թիմերը փոխանակել են մեկական գնդակ:
Հյուրերի կազմում հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: