ԱՊԼ 7-րդ տուրում «Լիվերպուլը» ընդունել էր «Վեսթ Հեմին» ու կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։
Հանդիպման 10-րդ րոպեին հյուրերի կազմւմ հաշիվը բացեց Ֆորնալսը, իսկ առաջին կեսի ավարտից 3 րոպե առաջ նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահն ու վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Լիվերպուլցիներին հաղթանակ պարգևեց Դիոգու Ժոտան՝ մրցակցի դարպասը գրավելով հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ։
«Լիվերպուլը» 16 միավորով գլխավորեց ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Վեսթ Հեմը» 8 միավորով 13-րդ տեղում է։