Բունդեսլիգայի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Արմինիա Բիելեֆելդին» ու հաղթանակ տոնեց։ Հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով։
Դորտմունդցիները հաղթանակի հասան Մատս Հումմելսի դուբլի շնորհիվ, որը մրցակցի դարպասը գրավեց 53-րդ և 71-րդ րոպեներին։
Միաժամանակ ընթացող խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Քյոլնին» ու հաղթեց 2-1 հաշվով։
13-րդ րոպեին հաշիվը բացեց Թոմաս Մյուլլերը, իսկ առաջին կեսին ավելացված առաջին րոպեին այն կրկնապատկեց Գնաբրին։
«Քյոլնը» միայն 82-րդ րոպեին կարողացավ գրավել հյուրերի դարպասը․ աչքի ընկավ Դրեքսլերը։
Տուրի մյուս խաղում «Այնտրախտն» ու «Վերդերը» մեկական գնդակ փոխանակեցին։