Ֆուտբոլի Vbet ՀՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակում «Շիրակն» ընդունել էր «Նոային»: Առաջին խաղակեսի վերջնամասում «Նոան» Սպատարուի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Նոան» ևս 2 գնդակ խփեց ու ձևակերպեց խաղի վերջանական հաշիվը՝ 3-0. 47-րդ ու 55-րդ րոպեներին Ազարովը դուբլ ձևակերպեց՝ գոլերից մեկը խփելով 11 մետրից:
Այս հաղթանակից հետո «Նոան» ունի 10 միավոր ու այս պահին երկրորդ հորիզոնականում է, իսկ «Շիրակը» 2 միավորով մնաց վերջին հորիզոնականում: «Նոան» կորցրած միավորներով առաջատար է:
Ազարովը խփած գոլերի թիվը հասցրեց 3-ի: