Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նշվում է, որ «Գանձասար-Կապան»-«Լոռի» խաղին Վանաձորի ֆուտբոլի
ակադեմիա ակումբի մարզական տնօրեն Արսեն Մարգարյանի կողմից
մրցավարական անձնակազմի հասցեին վիրավորական արտահայտություններ է
հնչեցրել:
Որոշվել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ին տուգանել 200000 ՀՀ
դրամի չափով՝ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 39-
րդ կետի համաձայն:
Նշվում է, որ «Գանձասար-Կապան»-«ՈՒրարտու» խաղին «ՈՒրարտու» թիմի
գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մրցակից թիմի
հասցեին անհարգալից արտահայտություններ է հնչեցրել:
Որոշվել է Ալեքսանդր Գրիգորյանին որակազրկել 1 խաղով, «ՖԱ Ուրարտու» ՄՀԿ-ին տուգանել
250000 ՀՀ դրամի չափով՝ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 34-րդ
հոդվածի 17-րդ կետի համաձայն:
Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ: