Ֆուտբոլի Vbet ՀՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակում «Շիրակն» ընդունել է «Նոային»:
Առաջին խաղակեսից հետո երևանյան թիմը հաղթում է 1-0 հաշվով: 42-րդ րոպեին Դանու Սպատարուն, անհատական որակների հաշվին, առաջ մղեց իր թիմին: Ընդհանուր առմամբ, առաջին կեսն անցավ գրեթե հավասար պայքարում:
2 թիմն էլ հաջողության հասնելու հնարավորություն ուներ, սակայն չէր հաջողվում մինչ 41-րդ րոպեն: