«Ինտերը» շարունակում է բանակցություններ վարել թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ նրա պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը:
Իտալացիները պատրաստ են խաղացողին տարեկան 5 մլն եվրո վճարել, բայց հարձակվողը 7,5 մլն եվրո է պահանջում մրցաշրջանում: Նշվում է, որ կողմերը շարունակում են բանակցել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» ուզում է Լաուտարոյի նոր պայմանագրից հանել հրաժարագինը: