«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կոշտ քննադատության է արժանացրել եվրոպական Սուպերլիգան, որի ստեղծմանը մասնակցում են Եվրոպայի խոշորագույն ակումբները:
«ԱՊԼ-ն հենց հիմա աշխարհի ամենախոշոր լիգան է: Մյուս լիգաներին դա դուր չի գալիս, ու նրանք ուզում են ոչնչացնել այդ առավելությունը: Նրանք կհասնեն իրենց ուզածին, եթե Սուպերլիգան կազմակերպեն: Այն հաստատ կկործանի Պրեմիեր լիգան»,- ասել է Վենգերը Sky Sports-ին տված հարցազրույցում:
2019-ի դեկտեմբերին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն առաջարկել էր 40 ակումբներով ստեղծել եվրոպական Սուպերլիգա:
Football Leaks-ը հաղորդել էր, որ Սուպերլիգան կազմված է լինելու 16 թիմից, որոնցից 11-ը 20 տարի մասնակցելու են առանց դուրս մնալու վտանգի: