Միլլերների ընտանիքը Qualtrics ընկերության հիմնադիր Ռայան Սմիթի հետ համաձայնության է հասել NBA-ի «Յուտա Ջազ» թիմը նրան վաճառելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ESPN-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործարքի արժեքը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար: Թիմի հետ կվաճառվի նաև Սոլթ-Լեյք-Սիթիում գտնվող Vivint Smart Home Arena ստադիոնը:
ESPN-ի տեղեկացմամբ՝ գործարքը կկայանա NBA-ի ղեկավարների խորհրդի հաստատումից հետո: «Յուտա Ջազը» 36 տարի պատկանում էր Միլլերների ընտանիքին:
Թիմը NBA-ում հանդես է գալիս 1974 թվականից: