ԵԼ խմբային փուլի երկրորդ տուրում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց ընդմիջմանը՝ տեղը զիջելով Պեդրոյին:
Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Դունդելկի» դարպասը: Զինագործների կազմում աչքի ընկան Նկեիտան, Ուիլոքն ու Պեպեն:
Այլ արդյունքներ.
«Ազ-Ալկմար»-«Ռիյեկա»՝ 4:1
«Բենֆիկա»-«Ստանդարտ»՝ 3:0
«Կլուժ»-«Յանգ Բոյզ»՝ 1:1
«Գրանադա»-«ՊԱՕԿ»՝ 0:0