Եվրոպա լիգայի երկրորդ տուրի շրջանակում «Ռեալ Սոսեյդադը» սեփական դաշտում հանդիպեց «Նապոլիին» (0-1):
Հանդիպման 58-րդ րոպեին Մատեո Պոլիտանոն դարձավ այս հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը:
Մրցավարի կողմից ավելացված ժամանակում կարմիր քարտի արժանացավ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը:
Զուգահեռ ընթացած խաղերի արդյունքները.
«Մյոլդե»-«Ռապիդ» (1-0)
«Նիցցա»-«Հապոել» (1-0)
«Օմոնիա»-ՊՍՎ (1-2)
«Ռենջերս»-«Լեխ Պոզնան» (1-0)
«Սլավիա»-«Բայեր» (1-0)