Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի շրջանակում «Յուվենտուսը» սեփական դաշտում ընդունեց «Բարսելոնային» (0-2):
Խաղի 14-րդ րոպեին Մեսսին հրաշալի փոխանցում կատարեց Դեմբելեին, ով բացեց հանդիպման հաշիվը:
Թուրինյան ակումբի հարձակվող Ալվարո Մորատան 3 անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն, դրանք չեղարկվեցին ՝ խաղից դուրս վիճակի պատճառով:
Հանդիպման վերջին րոպեներին հեռացվեց «Յուվենտուսի» պաշտպան Դեմիրալը, իսկ վերջնահաշիվը ամրագրեց Լեո Մեսսին, ով վստահորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը:
Նույն հաշիվը գրանցվեց նաև Բորուսիա «Դորտմունդ» -«Զենիթ» դիմակայության ընթացքում (2-0):