Իտալական «Միլանը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Աղբյուրի համաձայն, իտալական ակումբը կփորձի պայմանագիր ստորագրել երկու ֆուտբոլիստի հետ: «Ռոսոներիների» հիմնական նպատակը պաշտպանության գծի ուժեղացումն է և Զլատան Իբրահիմովիչին արժանի փոխարինողին թիմ բերելը:
Հիշեցնենք, որ Ա սերիայի 5-րդ տուրից հետո Պիոլիի գլխավորած թիմը 13 միավորով միանձնյան գլխավորում է մրցաշարային աղյուսակը: