Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղի մասին (2: 2): 87-րդ րոպեին մադրիդյան ակումբը զիջում էր 0: 2 հաշվով:
«Այս արդյունքը հաղթանակի զգացողության նման մի բան է, չնայած որ չենք հաղթել: Մենք կարող էինք նույնիսկ երեք գոլ խփել: Ամենակարևորը, մենք չհանձնվեցինք և բնավորություն ցույց տվեցինք»,-Ազարի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: