Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի շրջանակում երեկ կայացավ 2 հանդիպում:
4-րդ տուրի շրջանակում կայացած «Կիլիկիա»-«Դվին» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 94-93 հաշվով: «Կիլիկիան» հաղթեց միայն առաջին քառորդում, բայց դա բավարար էր խաղում հաղթելու համար: Հաղթական 3 միավորանոց նետումը կատարեց Դիլան Սփրիգինսը: Խաղում ամենաարդյունավետը հյուրերից Դեմետրիուս Լևարիթին էր՝ վաստակած 38 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:
4 տուրից հետո «Դվինը» ունի 2 հաղթանակ, իսկ «Կիլիկիան» տոնեց անդրանիկ հաղթանակը:
Մեծ հետաքրքրություն էր 2 առաջացրել առաջատարների՝ «Ուրարտուի» ու «Մեդ Ֆոքսիսի» միջև հանդիպումը: Խաղն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 83-74 հաշվով:
Խաղում ամենաարդյունավետը «Ուրարտուից» Լոգան Պրիմերանոն էր՝ վաստակած 33 միավորով: Նա 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 5 արդյունավետ փոխանցում:
Նոր մրցաշրջանում «Ուրարտուն» տոնեց չորրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ «Մեդ Ֆոքսիսը» կրեց առաջին պարտությունը: