Չեմպիոնների լիգայի խաղարկության երկրորդ փուլի շրջանակում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ընդունեց «Բավարիային» (1-2):
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: 13-րդ րոպեին Լեոն Գորեցկան գրավեց մոսկովյան ակումբի դարպասը:
Երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեին Անտոն Միրանչուկը հավասարեցրեց խաղի հաշիվը, սակայն, 9 րոպե անց, Ջոշուա Կիմիխը կարողացավ հաղթանակ պարգևել Գերմանիայի չեմպիոններին:
Այս հանդիպմանը զուգահեռ ընթացող խաղում, «Շախտյորը» և «Ինտերը» չպարզեցին հաղթողին: