«Բարսելոնայի» ու «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը խոսել է 2008 թ-ին իր՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին.
«Այսքան տարի անց ես դեռ մտածում եմ, թե ինչու որոշեցի տեղափոխվել «Բարսելոնա»: Իհարկե, «Բարսան» այդ ժամանակ աշխարհի լավագույն ակումբն էր, բայց Լոնդոնում ես ինձ լավ էի զգում, ունեի ընկերներ, հաճույք էի ստանում ֆուտբոլից ու Վենգերի հետ աշխատանքից:
Ես լացում էի, երբ Վենգերի հետ խոսում էի իմ հեռանալու մասին: Նա ինձ ասում էր, որ կարևոր խաղացող եմ իր համար ու ցանկանում էր պահել ինձ, բայց ես հեռացա:
Իհարկե, Իսպանիայում ես շատ տիտղոսներ նվաճեցի, բայց չէի խաղում այնքան, որքան «Արսենալում»: «Բարսելոնա» տեղափոխությունն իմ կյանքի բեկումնային սխալն էր»,-ասել է Գլեբը Goal.com-ի հետ զրույցում: