«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է «ռոսսոներիների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մարզավիճակի մասին։
«Երբեք հեշտ չի լինում մրցաշրջանի սկզբում այդքան գոլ խփելը։ Զլատանը ինձ զարմացնում է իր ֆիզիկական վիճակով։ Ընդ որում նա անհատական մարզումներ է անցկացնում։
Բայց ժամանակ առ ժամանակ նա պիտի հանգստանա»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Goal-ը։