Ֆուտբոլի Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Շիրակն» ընդունել էր «Ալաշկերտին»:
Առաջին խաղակեսում Հովհաննիսյանի սխալից օգտվեց Դավիդ Դավիդյանն ու առաջ մղեց հյուրերին: Երկրորդ խաղակեսում «Շիրակը» պատասխանեց Արամ Մուրադյանի համառության շնորհիվ: «Շիրակի» 9 համարի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Տոմիչի ոտքից ու հայտնվեց դարպասում՝ 1-1:
Այս ոչ-ոքիից հետո «Ալաշկերտը» 9 միավորով երկրորդն է, իսկ «Շիրակը» 2 միավորով շարունակում է զբաղեցնել վերջին հորիզոնականը: