«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը հայտնվել է եվրոպական երկու թոփ-ակումբի ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Tuttomercatoweb-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 18-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենտուսն» ու «Բարսելոնան»։
Գրավենբերխը «Այաքսի» սան է։ Հիմնական թիմի կազմում նորամուտը նշել է 2018-ի սեպտեմբերին։
Այդ ժամանակվանից ի վեր կիսապաշտպանը 19 խաղում դարձել է 4 գոլի ու 3 փոխանցման հեղինակ։
Նրա շուկայական արժեքը 11 մլն եվրո է։