Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բացառել է Լոնդոն վերադառնալը.
«Ես չափազանց մեծ եմ «Տոտենհեմ» վերադառնալու համար: Ես Մադրիդում դեռ մեկ տարի ունեմ, իսկ հետոն ժամանակը ցույց կտա: Ես ինձ լավ եմ զգում ու դեռ ցանկանում եմ մի քանի տարի ևս ֆուտբոլ խաղալ, իսկ թե որտեղ կխաղամ, դեռ չեմ մտածել: Այս պահին կենտրոնացած եմ «Ռեալում» ելույթներիս վրա՝ հաջողություն գրանցելու համար, իսկ հետո յուրաքանչյուրիս համար լավագույն տարբերակը կգտնվի»,-ասել է խորվաթ կիսապաշտպանը:
Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012 թ-ին: 8 տարվա ընթացքում Լուկան 4 անգամ հաղթել է ՉԼ-ի խաղարկությունում, դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր ու եռակի սուպերգավաթակիր: