ԱՊԼ-ի 6-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» ընդունեց «Շեֆիլդին» (2-1):
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: 13-րդ րոպեին Բերգեն վստահորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը:
41-րդ րոպեին Ֆիրմինոն հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին Ժոտան հաղթանակ պարգևեց լիվերպուլյան ակումբին:
Այսպիսով, Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վաստակեց 13 միավոր և դրանց քանակով հավասարվեց առաջին հորիզոնականում ընթացող «Էվերտոնին»: